Աշխատատեղեր

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ
Գործադիր Տնօրեն
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Տես ստորև "ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ" բաժինը
ՍԿՍՎԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ
14 Դեկտեմբեր
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
15 օրացուցային օր
ՎԱՅՐ
Հայաստան
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
28 Դեկտեմբեր
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հիմնադրամի գործադիր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձ:

Հիմնադրամի գործադիր տնօրենը`

1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի.

4) տալիս է լիազորագրեր.

5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

7) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, ծրագրերի իրականացման խմբերի գործունեության կարգերը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները,

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

10) իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս նպաստում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ներգրավմանը և արտահանման խթանմանը, ինչպես նաև գործընկերային հարաբերություններ է հաստատում համապատասխան շահառուների, միջազգային կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ,

12) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է հոգաբարձուների խորհրդի նիստերին

13) նշանակում է ներկայացուցիչներ արտերկրում

14) կնքում է Փոխըմբռնման Հուշագրեր

15) ինչպես նաև իրականացնում է օրենքով չարգելված այլ գործունեություն՝ սույն կանոնադրության նպատակին հասնելու համար:

Հիմնադրամի գործադիր տնօրենը չի կարող այլ կազմակերպություններում վճարովի պաշտոններ զբաղեցնել կամ իրականացնել այլ գործունեություն, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից և/կամ գործունեությունից:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն այն անձինք, ովքեր՝

1)     ունեն բարձրագույն կրթություն՝ առնվազն մագիստրոսի կոչում և/կամ դրան համարժեք (հնգամյա կրթություն), տնտեսագիտություն, կառավարում, վարչարարություն և/ կամ հիմնադրամի գործունեության առընչվող մասնագիտությամբ:

2)    ունենա առնվազն 7 (յոթ) տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (մասնագիտությունները թվարկված են կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետում), որից առնվազն 4 (չորս) տարվա մասնավոր հատվածում և առնվազն 5 (հինգ) տարվա ղեկավարման փորձ։ Արտերկրներում աշխատելու մասնագիտական փորձը կարող է դիտվել որպես առավելություն։

3)    ազատ  տիրապետում է գրավոր և բանավոր առնվազն հայերենին և անգլերենին։

 

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝

1)     դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2)    տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի թիվ 1030-Ն որոշմամբ հաստատած ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.

3)    դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4)    խուսափել է Հայաստանի Հանրապետությունում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից։

 

  Մրցույթին մասնակցելու համար անձինք քարտուղարին ներկայացնում են`

1)     գրավոր դիմում՝ հանձնաժողովի անունով համաձայն կարգի Հավելված 1-ի.

2)    Ինքնակենսագրություն (CV)` հայերեն լեզվով 3x4 չափի լուսանկարով համաձայն կարգի Հավելված 2-ի.

3)    տվյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմի (որակավորման) պատճենը, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի և/կամ աշխատանքային պայմանագրերի պատճեները և/կամ այլ հավաստող փաստաթուղթ).

4)    արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկի պատճեն կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.

5)    անձնագրի և/կամ նույնականացման քարտի, իսկ օտարերկրյա քաղաքացի հանդիսանալու դեպքում՝  կացության քարտի և անձնագրի պատճեն.

6)   երեք երաշխավորագրեր, որոնք երաշխավորողների կողմից ստորագրված (էլեկտրոնային փոստով ներկայացնելու դեպքում ստորագրված և սկանավորված տարբերակը)՝ էլեկտրոնային և/կամ փոստի միջոցով ուղարկվում է քարտուղարին։ Փոստով ուղարկված և/կամ առձեռն բերված երաշխավորագրերը պետք է լինեն սոսնձված և փակ ծրարներով։ Երաշխավորման ձևը ներկայացված է համաձայն կարգի Հավելված 3-ի, որոնք կարող են լինեն ինչպես հայրեն, այնպես էլ անգլերեն՝ պահպանելով սահմանված ձևաչափը։

7)    հիմնադրամի հետագա գործունեության տեսլականը (ppt էլեկտրոնային ֆորմատով) տրամադրվում է քարտուղարին՝ հարցազրույցի փուլում հանձնաժողովին ներկայացնելու նպատակով.

 Մասնակիցները փաստաթղթերը քարտուղարին  ներկայացնում են անձամբ և/կամ մրցույթը անցկացնելու մասին հայտարարության մեջ նշված էլ. փոստի հասցեին՝ նշելով հետ ծանուցման պահանջը: Դիմումը էլ. փոստով ստանալու դեպքում քարտուղարը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է մասնակցին դիմումի ստացման մասին:

Հայտերը ներկայացվում են Բիզնես Արմենիա Հիմնադրամի մրցութային հանձնաժողովի քարտուղար Արտակ Պողոսյանին՝ ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին e-mail: [email protected], հեռախոս՝ (+37411) 597-707 Հայտերն ընդունվում են 2018թ. դեկտեմբերի 14-ից մինչև 2018թ. դեկտեմբերի 28-ը ներառյալ։ Փաստաթղթային ձևով հայտերը կարող են ներկայացվել աշխատանքային օրերին` ժամը 10:00-17:00, ընդմիջում` ժամը 13:00-14:00: Բիզնես Արմենիա Հիմնադրամ, Հասցե՝ 0010, Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5, 9-րդ հարկ, 927 սենյակ։