Նորություններ

Նոր ծանոթություն Հայաստանի հետ. Չիկագոյում Երևանյան պուրակ է բացվել

Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսության և Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանի նախաձեռնությամբ, հայ համայնքի ու քաղաքային իշխանությունների աջակցությամբ Չիկագոյում Երևանյան պուրակ է բացվել։ Տեսանյութը`

Պատվո Հյուպատոս, Բիզնես Արմենիայի պատվավոր ներկայացուցիչ Օսկար Թաթոսյանը նշել է, որ աշխատանք է տանում նաև զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ուղղությամբ։
«Չիկագոն մշտապես իր վրա է պահում մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրությունը։ Նոր բացված Երևանյան անկյունը կարող է Հայաստան այցելելու, հնարավոր է նաև՝ նոր գործարար կապեր ստեղծելու առիթ դառնալ»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային համագործակցության կառավարիչ Ալինա Եղիազարյանը։
«Հայկական այգին կնպաստի նաև Երևանի ու Չիկագոյի միջև բարեկամության ընդլայնմանը»,- նշել է Չիկագոյում Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանը։

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ