Նորություններ

Ներդրումների ավելի դյուրին ընթացակարգ Հայաստանում՝ «eRegulations»-ի միջոցով

Բիզնես Արմենիայի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությամբ, Ավստրիական զարգացման գործակալության ֆինասնավորմամբ ստեղծված «http://armenia.eregulations.org/» հարթակի շնորհիվ Հայաստանում օտարերկրյա ներդրումները դարձել են ավելի դյուրին։ Հարթակը ստեղծվել է «Էլեկտրոնային կառավարումը՝ որպես օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանելու գործիք» ծրագրի շրջանակում։

Համակարգը բիզնես սկսելու և գործարարությամբ զբաղվելու արդեն 8 ընթացակարգ է ներկայացնում, որի մաս է դարձել նաև Հայաստանը՝ 2018 թվականից։ Ինչպես աշխարհի այլ 30 երկրներում, Հայաստանում նույնպես օտարերկրյա ներդրողներին քայլ առ քայլ ներկայացված են բիզնեսի, մտավոր սեփականության գրանցման, կացության կարգավիճակի ձեռքբերման ընթացակարգերը։

Այսօր տնտեսական լրագրողների ակումբի անդամների համար կազմակերպվել է շնորհանդես, որի ընթացքում ներկայացվել է հարթակը, դրանից օգտվելու կանոնները, առավելությունները, ներդրումների վրա հնարավոր անդրադարձը։

«Էլեկտրոնային կառավարումը որպես օտարերկրյա ներդրումները խթանելու գործիք» ծրագրի համակարգող Արտակ Պողոսյանը, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արտակ Պողոսյանը, Ներդրողների հետ հարաբերությունների կառավարիչ Արման Խաչատրյանը և ներդրողների հետ հարաբերությունների մասնագետ Սահակ Աճեմյանը պատասխանել են լրագրողների հարցերին։

Մինչև տարեվերջ կդյուրինացվեն ևս 10 ընթացակարգեր։ Հարթակը հանձնվելու է Հայաստանի կառավարության տնօրինությանը, որը հետագայում հնարավորություն կունենա դյուրացնել և ներկայացնել բիզնեսի ու օտարերկրյա ներդրումների իրականացման անսահմանափակ քանակությամբ ընթացակարգեր։

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ