Նորություններ

«Քայլ արա՛, ընտրիր Հայաստանը». ադամանդի երկրորդ արտահանողը ԱՊՀ-ում

Բիզնես Արմենիան հրապարակել է ոսկերչության ոլորտի ձեռքբերումներն ու ներդրումային առավելությունները ներկայացնող մարքեթինգային փաթեթը։ Փաթեթում ներառված հետազոտության տվյալով, Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում ադամանդի արտահանող երկրորդ երկիրն է։

Անցած տարի արտադրված զարդերի ու թանկարժեք քարերի կեսից ավելին արտահանվել է Շվեյցարիա։ Ոլորտի մասնաբաժինն ամբողջ արտահանումների ծավալի 13 տոկոսն է կազմում։ Զարդերի արտադրությունն անցած տարի աճել է 36 տոկոսով, իսկ միայն ադամանդի վերամշակման ծավալը վերջին 4 տարում տարեկան միջինը աճել է ավելի քան 50 տոկոսով։

Հայաստանում՝ ոսկերչության ոլորտի ներդրումային գրավչությունների շարքին են դասվել փաստերը, որ հումքի ներմուծումն ամբողջությամբ ազատված է ԱԱՀ-ից և որ Հայաստանում ժամագործությամբ, ադամանդագործությամբ, ոսկեգործությամբ զբաղվող ընկերությունների համար գործում է ազատ տնտեսական գոտի։

Հրապարակվել է նաև միջազգային ներդրողներին ուղղված տեղեկատվական տեսանյութ, որը ներկայացնում է ոսկերչության ոլորտի ցուցանիշերն ու արտոնյալ ռեժիմները:

 

Մարքեթինգային փաթեթն ուղղված է միջազգային ներդրողներին, ներկայացվում է «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։ Հետազոտությունը և ամբողջական փաթեթը՝ Select Armenia-ի հարթակներում են։

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ