Նորություններ

«Քայլ արա՛, ընտրիր Հայաստանը». Էներգետիկա

Բիզնես Արմենիան հրապարակել է էներգետիկայի ոլորտի գրավչություններն ու առավելությունները ներկայացնող՝ միջազգային ներդրողներին ուղղված մարքեթինգային փաթեթը։ Այն «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով իրականացվող քարոզարշավի շրջանակում ներկայացվող երրորդ ոլորտն է։

Համաձայն Բիզնես Արմենիայի հետազոտության, վերականգնվող էներգետիկայի ոլորտում արտադրության աճը վերջին երեք տարում կազմել է միջինը 37 տոկոս։ Երկրի կառավարությունը կարևորում է վերականգնվող էներգետիկան և անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով բարենպաստ միջավայր է ապահովում ներդրումների համար։

Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ էներգետիկայի զարգացման համար։ Այստեղ բարձր լեռներում քամին երբեք չի դադարում և արևը փայլում է տարվա ընթացքում ավելի քան 307 օր։ Հայաստանում բարենպաստ կլիմայի ու արևային վահանակների արտադրության համար անրաժեշտ հումքի առատության համադրությունը հանգեցնում է որակի, ծախսերի արդյունավետության շահութաբերության։

Փաթեթի շրջանակում հրապարակվել է նաև Էներգետիկայի ոլորտի ներուժն ու առավելությունները ներկայացնող տեսանյութը:

Հաջողության պատմությունների շարքում են «Օպտիմում Էներջի», «Զոդ Վինդ», «Սոլարոն» ընկերությունների օրինակները։

Տեսանյութի հայերեն տեսքտը, ոլորտային հետազոտությունը, հաջողության պատմությունները Բիզնես Արմենիայի պաշտոնական կայքում են կամ Select Armenia-ի հարթակներում։

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ