Նորություններ

Կանցլեր Անգելա Մերկելի հետ ժամանած գործարարներին ներկայացվել է Հայաստանի ներդրումային դաշտը

Գերմանական տնտեսական միության հրավերով Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը մասնակցել է գործարար պատվիրակության համար կազմակերպված հատուկ ծրագրին՝ ներկայացնելով «Հայաստանի տնտեսական իրավիճակը և հեռանկարները կառավարության փոփոխությունից հետո» թեմայով շնորհանդեսը։ 

Գերմանացի 14 գործարարներ Հայաստան են ժամանել կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական այցի շրջանակում։

Բիզնես Արմենիայի գործադիր տնօրենը ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունները կառավարության նոր տնտեսական քաղաքականության համատեքստում, հայերի ստեղծարար կարողությունները, աշխարհի տարբեր շուկաների հետ արտոնյալ առևտրային ռեժիմները։ Արմեն Ավակ Ավակյանը ընդգծել է Բիզնես Արմենիայի պատրաստակամությունը՝ ներդրումների ցանկացած փուլում աջակցության վերաբերյալ։

Գերմանացի գործարարները շրջել են նաև Երևանի կոնյակի գործարանում։ Բիզնես հանդիպմանը ներկա են եղել նաև Գերմանիայի փոխդեսպանը, գործարար պատվիրակության ղեկավարը, Գերմանական տնտեսական միության ղեկավարը։

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ