Նորություններ

Հայաստանում մեկնարկել է «Էներգետիկայի շաբաթը»

Բիզնես Արմենիայի թիմը մասնակցել և Հայաստանի ներդրումային միջավայրն է ներկայացրել այսօր Երևանում մեկնարկած «Էներգետիկայի շաբաթ» միջազգային համաժողովին։ «Էներգետիկայի շաբաթ 2018»-ին մասնակցում են ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ ու գործիչներ աշխարհի 15 երկրից՝ Ռուսաստանից, Չինաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, ԱՄԷ-ից և այլն։

Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ներկայացրել է «Ընտրել Հայաստանը» շնորհանդեսը՝ շեշտելով էներգետիկայի ոլորտում ներդրումների համար բարենպաստ միջավայրը։ Արմեն Ավակ Ավակյանը նշել է նաև Հայաստանում հաջող բիզնես ծավալող ընկերությունների օրինակներ։

Բիզնես Արմենիայի ներդրողների աջակցության կառավարիչներ Վաչե Սահակյանը, Մարիամ Գրիգորյանը և Աստղիկ Ղազարյանը B2B հանդիպումներին քննարկել են ներդրումային ծրագրեր։  

«Էներգետիկայի շաբաթը» կազմակերպել են Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամը՝ բրիտանական «Ինվեսթ ին Նեթվորք» ընկերության հետ համագործակցությամբ։   

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ