Նորություններ

Գործարարների աջակցության ակումբը համալրել են 5 նոր ընկերություններ

Ֆինանսական, իրավաբանական, բիզնես խորհրդատվության և բեռնափոխադրումներ իրականացնող 6 ընկերություններ համալրել են Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության ակումբը։ Համագործակցության փաստաթղթերը ստորագրվել են Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության ակումբի համակարգող Սահակ Աճեմյանի և ընկերությունների ղեկավարների միջև։ Ակումբը համալրած 6 նոր անդամ ընկերությունները նույնպես անվճար կամ էական զեղչով խորհրդատվություն ու ծառայություններ կմատուցեն Բիզնես Արմենիայի շահառու ներդրողներին ու գործարարներին։

«Լեգելատան» իրավաբանական ընկերությունը անվճար կտրամադրի նախնական բանավոր խորհրդատվություն՝ բանկային, ֆինանսական, առևտրի և բեռնափոխադրումների հարցերով: Տնտեսական մրցակցության, մտավոր սեփականության, օտարերկրյա ներդրումների, հարկային իրավունքի հարցերով խորհրդատվությունը կտարամդրի 20 տոկոս զեղչով։  

«Ավիա-Գիտ Գրուպ» բեռնափոխադրող ընկերությունն անժամկետ և անվճար խորհրդատվություն կտրամադրի միջազգային բեռնափոխադրումների, գնամշակման, օդային բեռնափոխադրումների, մաքսային ձևակերպումների հարցերով։

«Յունիտրանս» բեռնափոխադրումների ընկերությունը հաճախորդի անունից կիրականացնի անվճար բանակցություններ բեռնափոխադրումների, մաքսային ձևակերպումների, փաթեթավորման, բեռնավորման-բեռնաթափման, պահեստավորման հարցերով։ 10 տոկոս զեղչով կիրականացնի ծովային, օդային, ցամաքային, հավաքական բեռնափոխադրումներ՝ Եվրոպայից և Ասիայից։ 

«ԷՅ ԷՄ ԷՖ Քոնսալթինգ» ֆինանսական խորհրդատվական ընկերությունը կորպորատիվ ֆինանսներ, ռազմավարական, գործառնական կառավարման առնչությամբ մինչև 2 ժամ տևող խորհրդատվությունը կտրամադրի անվճար, այնուհետև՝ 25 տոկոս զեղչով։

«Այ Բի Էս Քոնսալթինգ» բիզնես խորհրդատվական ընկերությունը 1 անվճար խորհրդատվություն կտրամադրի ռազմավարական պլանավորման և կառավարման, վաճառքների անձնակազմի ձևավորման և կառավարման, բիզնես գործընթացների օպտիմիզացիայի և կառավարման հարցերով։

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ