Նորություններ

Բուլղարացի գործարարներին են ներկայացվել Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում Երևանում այսօր տեղի է ունեցել «Հայաստան-Բուլղարիա» գործարար համաժողովը, որը կազմակերպել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և Բիզնես Արմենիա հիմնադրամը։ Համաժողովին մասնակցել են միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, Բուլղարիայի տրանսպորտի, ՏՏ և կապի նախարար Ռոսեն Ջելիազկովը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բուլղարիայի էկոնոմիակայի փոխնախարար Ալեքսանդր Մանոլևը, շուրջ 150 գործարարներ երկու երկրներից։

Բիզնես Արմենիայի ներդրողների հետ հարաբերությունների կառավարիչ Արամ Վարդանյանը բուլղարացի գործարարներին է ներկայացրել մեր երկրի ներդրումային հնարավորությունները։

Հայ-բուլղարացի ձեռներեցների միջև գործարար կապերի ակտվացման նպատակով կազմակերպվել են նաև B2B հանդիպումներ։ Քննարկվել են մի շարք ծրագրեր։

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ