Նորություններ

Բիզնես Արմենիան կաջակցի start-up ձեռներեցներին

Բիզնես Արմենիայի թիմը գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ մասնակցել է Sevan Start-up Summit 2018-ին: «Բիզնես Արմենիա» և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Փաստաթղթի համաձայն, Բիզնես Արմենիան կաջակցի Seaside Start-up Summit-ների մասնակից սկսնակ ձեռներեցներին՝ զարգացման և արտահանման շուկաներում պատշաճ ներկայանալու, ներդրումների ներգրավման նպատակով։

Լճափնյա գործարար համաժողովին Բիզնես Արմենիայի ղեկավարը հրավիրված էր կիսաեզրափակիչ փուլում՝ ժյուրիի կազմում, գնահատելու զբոսաշրջության ոլորտում մրցող գործարար նախագծերը։

Արմեն Ավակ Ավակյանը նաև խարույկի շուրջ զրույց է անցկացրել լճափնյա ճամբարի մասնակիցների հետ։ Գործարար զրույցը «ինչպես խոսել ներդրողների հետ, ինչպես ճիշտ ներկայանալ» թեմայով էր։ Արմեն Ավակյանը սկսնակ ձեռներեցներին ծանոթացրել է ներդրողների հետ գրագետ շփման, համոզիչ ու արդյունավետ բանակցությունների գաղտնիքներին և ներկայացրել Բիզնես Արմենիայի աջակցության ծրագրերը։

Sevan Start-up Summit-ն այս տարի ավելի մեծ հետաքրքրություն է սևեռել իր վրա։ Մեկշաբաթյա վրանային ճամբար-համաժողովն այս տարի Սևանի ափին է հավաքել շուրջ 5000 մասնակից և 150 start-up։ 7 օր շարունակ աշխարհի 25 երկրներց 85 խոսնակներ, մենթորներ ու ներդրողներ աջակցել են երիտասարդ գործարարներին՝ հաղթահարելու բիզնեսի ժամանակակից խոչընդոտները։ Ներդրումային ֆոնդն այս տարի գերազանցել է 1 միլիոն դոլարը։ Համաժողովն անցկացվել է երրորդ տարին անընդմեջ։

 

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ