Նորություններ

Արտոնյալ ռեժիմների ընդլայնված աշխարհագրություն. Բիզնես Արմենիան կաջակցի ցանկացած արտահանողի

Բիզնես Արմենիան արտահանող և արտահանման ներուժ ունեցող տնտեսվարողներին աջակցում է՝ օգտվելով արտոնյալ առևտրային ռեժիմներից, դուրս գալ աշխարհի տարբեր երկրների շուկաներ։

Եվրամիության GSP+ ռեժիմի շրջանակում հունվարից գործարկվել է ապրանքների ծագման ինքնահավաստագրման REX համակարգը, որը հատկապես շահավետ է ՓՄՁ-ների համար։ Համակարգում մեկ անգամ գրանցվելով և ստանալով անհատական գրանցման համարանիշ, հայաստանյան արտադրողները կարող են հետագայում բազմակի` առանց ծագման երկրի հավաստագրի ԵՄ երկրներ արտահանել մինչև 6000 եվրոյի արտադրանք։ Բիզնես Արմենիայի աջակցությամբ REX համակարգից օգտվելով, վերջերս «Շառոյան-Սարյան» ընկերությունն իր «Հալեպ» ապրանքանիշի քաղցրավենիքներն արտահանել է Ֆրանսիա։ Տեսանյութը՝ այստեղ.

Այս տարվա առաջին կիսամյակում ԵՄ GSP+ REX, ԱՄՆ GSP և Շվեյցարիայի GSP ռեժիմներից օգտվելու խորհրդատվություն են ստացել հայաստանյան 26 արտադրողներ։ Բիզնես Արմենիան աջակցությունը տրամադրում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համագործակցությամբ։

ԵԱՏՄ, Եվրամիության, Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի շուկաները հայաստանյան արտադրողների համար (որոշակի դեպքերում ապրանքատեսակների ցանկը սահմանվում է) բաց են կամ 0 տոկոս, կամ նվազեցված մաքստուրքերով, կամ դյուրացված փաստաթղթավորմամբ։ Ազատ առևտրի ռեժիմ է գործում Մոլդովայի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Վրաստանի հետ:

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ