Նորություններ

Արտահանման նոր պայմանագրեր. «Եվրասիական շաբաթի» արդյունքները

Բիզնես Արմենիայի աջակցությամբ կազմակերպված B2B հանդիպումների ընթացքում հայաստանյան գործարարները մի շարք պայմանագրեր են կնքել և արդեն սկսել արտահանումներ։ Բանակցությունները տեղի են ունեցել «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովի ընթացքում, որը ԵԱՏՄ խոշորագույն տնտեսական միջոցառումն է, տեղի է ունեցել 2018 թ. հոկտեմբերին։

«iPlast» ընկերությունը արտահանման նոր պայմանագիր է կնքել, համաձայն որի, մեր երկրում արտադրված բժշկական մեկանգամյա օգտագործման պարագաներ կարտահանվեն Ուկրաինա։ Առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է։ Պայմանագիրը նախատեսում է առնվազն 3 տարվա համագործակցություն, որի ընթացքում կարտահանվի շուրջ 200 000 դոլարի ապրանք։ Առաջիկայում նախատեսվում է հաջորդ խմբաքանակի առաքումը։

«Եվրասիական շաբաթի» ընթացքում արտահանման նոր պայմանագիր է կնքել նաև «Շառոյան-Սարյան» ընկերությունը, որի «Հալեպ» ապրանքանիշով արևելյան քաղցրավենիքի խմբաքանակ է արտահանվել Ռուսաստան։

Արտահանման նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև տեքստիլ, սննդարդյունաբերության, դեղագործության, ճշգրիտ ճարտարագիտության, շինարարության ոլորտների մի շարք ընկերություններ։

«ԵԱՏՄ խոշորագույն տնտեսական միջոցառմանը մասնակցել է 100-ից ավելի ընկերություն։ Բիզնես Արմենիայի աջակցությամբ կազմակերպվել են B2B հանդիպումներ, որոնց արդյունքներն արդեն տեսնում ենք»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանողների աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ