Նորություններ

Հայաստանյան ՏՏ ոլորտը ներկայացվել է Նորդիքս նորարար տեխնոլոգիաների գագաթնաժողովում

Բիզնես Արմենիայի Հետազոտությունների և վերլուծությունների բաժնի ղեկավար Աիդա Կոստանդյանը հոկտեմբերի 23-24-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մասնակցել է Նորդիքս նորարար տեխնոլոգիաների գագաթնաժողովին։ Աիդա Կոստանդյանը հայաստանյան ՏՏ ոլորտի 2 առաջատար մասնագետների հետ ներկայացրել է մեր երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժը, ներդրումային առավելությունները։

Նորդիքս նորարար տեխնոլոգիաների գագաթնաժողովը նախաձեռնել են «The Emerging Europe Alliance for Business Services, Innovation and Technology» և «Nordic IT Association» կազմակերպությունները։

«Գագաթնաժողովը Զարգացող Եվրոպայի և Նորդիքս տարածաշրջանների երկրների ՏՏ ոլորտի ընկերությունների միջև համագործակության հարթակ ստեղծելու նպատակ ուներ։ Այն իրազեկման լավ առիթ էր նաև Հայաստանի ՏՏ ոլորտի վերաբերյալ։ Մի շարք ընկերություններ արդեն դիմել են՝ մեր երկրի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար»,- նշել է Բիզնես Արմենիայի Հետազոտությունների և վերլուծությունների բաժնի ղեկավար Աիդա Կոստանդյանը։

 «Codics», «Incredo», «Energize Global Services» ընկերությունները նույնպես մասնացել են գագաթնաժողովին, ներկայացրել Հայաստանի ՏՏ ոլորտում բիզնեսի իրենց փորձը։ 

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ