Նորություններ

Armenia.eRegulations.org հարթակը շուտով հասանելի կդառնա գործարարներին

Բիզնեսի պարզեցման ընթացակարգերը ներկայացնող Armenia.eRegulations.org հարթակի նախնական տարբերակն արդեն հասանելի է օտարերկրյա ներդրողներին, գործարարներին և հանրությանը։

Բիզնես Արմենիայի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները Armenia.eRegulations.org հարթակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկել են Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի մոտ կայացած խորհրդակցությանը։

Հարթակում ներկայացված են 6 ընթացակարգեր՝ Հայաստանում ՍՊԸ-ի, ԲԲԸ-ի, ՓԲԸ-ի, օտարերկյա ընկերության մասնաճյուղի և ԱՁ-ի պետական գրանցման, ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակների ձեռքբերման ընթացակարգերը։ Հարթակի համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման և առցանց ներկայացման նպատակով Բիզնես Արմենիայի մասնագետները համագործակցել են համապատասխան պետական կառուցների հետ։

Armenia.eRegulations.org հարթակն առայժմ հասանելի է անգլերենով, առաջիկայում նախատեսվում է ապահովել նաև հայերեն տարբերակը։ Մինչ այդ, «google translate» գործիքի միջոցով հարթակից կարելի է օգտվել նաև այլ լեզուներով։ «Թարգմանությունը կարող է ճշգրիտ չլինել, սակայն գործարարների ավելի մեծ շրջանակների է հնարավորոություն տալիս ընդհանուր պատկերացում կազմել ընթացակարգերի վերաբերյալ»,- նշել է Բիզնես Արմենիայի Ներդրողների հետ հարաբերությունների կառավարիչ, ծրագրի համակարգող Արման Խաչատրյանը։

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ