Նորություններ

Արմեն Ավակյանը ներկայացրել է Հայաստանը. Երևանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը

Երևանում այսօր հանդիսավորությամբ մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումը։ Ֆորումը բացվել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի ողջույնի խոսքերով, արհեստական ինտելեկտ Սոֆիա ռոբոտի ելույթով.

 

        


Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը շուրջ 50 երկրից մասնակից գործարարներին է ներկայացրել գլոբալ տնտեսական զարգացումների տեսլականը և Հայաստանի ներդրումային միջավայրը։
«Ներկայում նորարարական կազմակերպություններն են խթանում ինովացիաները՝ «Google»-ը, «Apple»-ը և այլն։ Դա մեծապես տեղի է ունենում նաև էմիգրանտների ներուժով։ Եվ եթե նայենք ԱՄՆ և Չինաստանի օրինակներով, որոնք ակտիվորեն խթանում են ներգաղթը, էմիգրացիան ինովացիայի վրա դրականորեն է ազդում։ Գրանցված պատենտների թիվն այդ երկրներում վերջին տարիներին կտրուկ աճել է։ Հայաստանն էլ է դրա օրինակը, որպես Nation of Innovation («Նորարար ազգ»), հայերն աշխարհում տեխնոլոգիական նշանակալի հեղափոխությունների հեղինակներ են»,-ասել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։  
Հանդիսավոր բացումից և գլխավոր զեկույցներից հետո տնտեսական ֆորումն աշխատանքները շարունակել է 3 թեմատիկ նիստերով։ Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված հեղինակավոր մասնագետներն իրենց տեսլականներն են ներկայացրել հետևյալ թեմաներվ. «4-րդ արդյունաբերական հեղափոխությունը և աշխատանքի ապագան», «Կայունությունը զարգացման համատեքստում. ավանդականից` արդի տնտեսություններ», «Միջազգային առևտրային հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները» թեմաներով։
Բիզնես ֆորումի կազմակերպմանն աջակցել են «Yandex.Taxi», «Coca-Cola Hellenic Armenia», «ARARAT», «all.me», «Armenia Wine» ընկերությունները։

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ