Նորություններ

Արմեն Ավակ Ավակյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացել

Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը զբաղեցրած պաշտոնից ազատման դիմումը պաշտոնապես ներկայացրել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին։ Նախապատրաստվում են առաջիկա նիստի փաստաթղթերը։

Գործարարներին, ներդրողներին և Բիզնես Արմենիայի թիմին ուղղված խոսքը՝ Արմեն Ավակ Ավակյանը հրապարակել է երեկ՝ իր ֆեյբուքյան էջում. https://goo.gl/uXBKAU :

 

Հերքում-պարզաբանում.

Այսօրվա մամուլում հրապարակված մեկնաբանությունը, թե «կառավարությունն ազատվում է Կարապետյանի «ժառանգությունից»», չի բխում Բիզնես Արմենիա հիմնադրամի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, քանի որ հոգաբարձուների խորհուրդը շուրջ մեկ ամիս առաջ է հաստատել հիմնադրամի նոր կառուցվածքը և տեսլականը։

Բիզնես Արմենիա հիմնադրամը հորդորում է զերծ մնալ կառույցը քաղաքականացնելու փորձերից, քանի որ դա չի նպաստի ներդրումների խթանման մեր երկրի օրակարգը։

Իրականությանը չի համապատասխանում նաև «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված «տեղեկությունը», թե «Հայաստանի զարգացման հիմնադրամը, որը, ի դեպ, տևական ժամանակ է՝ անվանափոխվել է Բիզնես Արմենիայի, ստեղծվել էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից»։

Իրականում, Բիզնես Արմենիան (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամը) ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից 2015 թ.՝ երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ: Հիմնադրամը ժամանակին ստեղծվել է նմանատիպ առաքելությամբ գործող 3 այլ կառույցների օպտիմալացման արդյուքնում։

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ