Նորություններ

14 միլիոն դոլարի ներդրումների պայմանավորվածություններ. Բիզնես Արմենիայի օտարերկրյա ներկայացուցիչների արդյունքները

Աշխարհի 24 երկրում գործող Բիզնես Արմենիայի 35 օտարերկրյա ներկայացուցիչներն աշխատել են արդյունավետորեն, ապահովելով ավելի քան 14 միլիոն դոլարի ներդրումների մասին հուշագրեր։ Տվյալներն ամփոփվել են հիմնադրամի օտարերկրյա ներկայացուցիչների ցանցի 1 տարվա գործունեության առիթով։

ԱՄՆ-ի, Կանադայի ներկայացուցիչների ներդրումները կուղղվեն Հայաստանի անշարժ գույքի, հյուրանոցային բիզնեսի ոլորտներ։ Ներկայում մշակվում են գործարար ծրագրերը։

Ֆինլանդիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Լիբանանի ներկայացուցիչների ջանքերով հայաստանյան մի շարք ընկերություններ արտահանման կամ արտապատվիրման պայմանագրեր են կնքել։

Լիբանանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, ԱՄԷ-ի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Լիտվայի, Չինաստանի  ներկայացուցիչների աջակցությամբ կազմակերպվել են արտագնա գործարար առաքելություններ, տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում տեղի են ունեցել համաժողովներ, B2B հանդիպումներ հայաստանյան և օտարերկրյա ընկերությունների հետ, գործարար պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

«Բիզնես Արմենիայի օտարերկրյա ներկայացուչիներն ամենօրյա ռեժիմով նաև ահռելի աշխատանք են կատարում՝ գործարար շրջանակներին ներկայացնելով մեր երկրի ներդրումային միջավայրը, ճանաչելի դարձնելով հայկական արտադրանքը։ Նրանք անվճար հիմունքներով աշխատող, բյուջեից չսնվող, մեր երկրին նվիրված գործիչներ են, որոնց աշխատանքն անուրանալի է և բարձր գնահատանքի արժանի»,- նշել է Բիզնես Արմենիայի Ինստիտուցիոնալ հարաբերությունների կառավարիչ Ալինա Եղիազարյանը։

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ