Առաջիկա միջոցառումներ

Բիզնես Արմենիայի պաշտոնական կայքի «Միջոցառումներ» բաժինն այն գլխավոր հարթակն է, որտեղից գործարարներն առաջինը կարող են տեղեկանալ նախատեսվող միջազգային ցուցահանդեսների, համաժողովների, գործարար զրույցների, այլ միջոցառումների մասին և մասնակցության հայտ ներկայացնել։

«Հայաստանում ISO 20671 բրենդի միջազգային հավատարմագրումը» սեմինար

Սիրով տեղեկացնում ենք, որ ս․թ․ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող ՄԱԱԶԿ ծրագիրը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիայի հետ համատեղ կազմակերպում են սեմինար «Հայաստանում ISO 20671 բրենդի միջազգային հավատարմագրումը» թեմայով։ 

Ինչու՞ է կարևոր բրենդինգը, ինչպե՞ս այն զարգացնել և ինչու՞ իրականացնել որակի միջազգային հավատարմագրում, որո՞նք են հավատարմագրված բրենդ ունենալու առավելությունները: 

Այս հարցերի պատասխանները կներկայացնեն European Brand Institute-ի միջազգային փորձագետներ՝ Վալերիա Լիսկան և Գերհարդ Հրեբիչեքը։ 

Սեմինարը տեղի կունենա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում։
Նախապես գրանցվելը պարտադիր է։ Խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/Z7hBpz և լրացնել Ձեր տվյալները։ 

 


Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ

«PRODEXPO 2019» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդես

Ավելին...

«SIAL 2018» սննդի միջազգային ցուցահանդես

Ավելին...

60-րդ միջազգային ցուցահանդեսը Դամասկոս քաղաքում, Սիրիայի Արաբական Հանրապետություն...

Ավելին...