Առաջիկա միջոցառումներ

Բիզնես Արմենիայի պաշտոնական կայքի «Միջոցառումներ» բաժինն այն գլխավոր հարթակն է, որտեղից գործարարներն առաջինը կարող են տեղեկանալ նախատեսվող միջազգային ցուցահանդեսների, համաժողովների, գործարար զրույցների, այլ միջոցառումների մասին և մասնակցության հայտ ներկայացնել։

2019 թ․-ի մայիսի 21-ից 22-ը տեղի կունենա ամենահեղինակավոր ցուցահանդեսներից մեկն աշխարհում

Բիզնես Արմենիան հայկական ձեռնարկություններին և գործարարներին տեղեկացնում է, որ 2019 թվականի մայիսի 21-ից 22-ը Չիկագոյում՝ ամերիկյան, Ամստերդամում՝ եվրոպական և Շանհայում՝ ասիական տարածաշրջանների համար անցկացվելու է ամենահեղինակավոր ցուցահանդեսներից մեկն աշխարհում, որի ընթացքում ներկայացվում են սննդային (ոչ ալկոհոլային), ինչպես նաև ոչ սննդային ապրանքներ:

Ցուցահանդեսը շեշտը դնում է մասնակցող ընկերությունների (արտադրողների) կողմից ապրանքների՝ պատվիրատուի ապրանքային նշանի ներքո մատակարարման բիզնես մոտեցման վրա։ Այս մոդելով աշխատանքը կարող է հատկապես շահավետ լինել հայկական արտադրողների համար, քանի որ հիմնական պատվիրատուները հանդիսանում են խոշոր առևտրային ցանցերը կամ կայուն և մեծածավալ իրացման (սպառման) հնարավորություններ ունեցող այլ ընկերություններ։

Կից ներկայացնում ենք 2018 թվականի ցուցահանդեսի վերաբերյալ տեղեկատվական փաթեթը:

Ֆայլ 1

Ֆայլ 2

Ֆայլ 3

Ֆայլ 4

Ֆայլ 5


Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ

«PRODEXPO 2019» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդես

Ավելին...

«Հայաստանում ISO 20671 բրենդի միջազգային հավատարմագրումը» սեմինար ...

Ավելին...

«SIAL 2018» սննդի միջազգային ցուցահանդես

Ավելին...