Առաջիկա միջոցառումներ

Բիզնես Արմենիայի պաշտոնական կայքի «Միջոցառումներ» բաժինն այն գլխավոր հարթակն է, որտեղից գործարարներն առաջինը կարող են տեղեկանալ նախատեսվող միջազգային ցուցահանդեսների, համաժողովների, գործարար զրույցների, այլ միջոցառումների մասին և մասնակցության հայտ ներկայացնել։

«Food Alco Expo 2018» ցուցահանդես-վաճառք

2018թ. դեկտեմբերի 22-ին և 23-ին «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում (հասցե՝ ք.Երևան, Հ. Հակոբյան 3) տեղի կունենա ցուցահանդես-վաճառք՝ «Food Alco Expo 2018» խորագրով: Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև տոնակատարություն:

Ցուցահանդես-վաճառքը կազմակերպվել է ամանորի տոներին ընդառաջ արտադրող ընկերություններին մեծաքանակ վաճառքներ, իսկ սպառողներին՝ զեղչերով գնումներ իրականացնելու հնարավորություն ստեղծելու հիմնական նպատակով:

Միջոցառումը նաև նպատակ ունի խրախուսել B2B, B2C հանդիպումները և սկսնակ ընկերությունների համար ճանաչելիություն ձեռք բերելու հնարավորություն ստեղծել:


Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ

«Սիրիայի վերակառուցում 2019» խորագրով 5-րդ ցուցահանդես

Ավելին...

Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողով

Ավելին...

2019 թ.-ի փետրվարի 25-28-ը կկայանա «CPM» միջազգային ցուցահանդեսը...

Ավելին...