Առաջիկա միջոցառումներ

Բիզնես Արմենիայի պաշտոնական կայքի «Միջոցառումներ» բաժինն այն գլխավոր հարթակն է, որտեղից գործարարներն առաջինը կարող են տեղեկանալ նախատեսվող միջազգային ցուցահանդեսների, համաժողովների, գործարար զրույցների, այլ միջոցառումների մասին և մասնակցության հայտ ներկայացնել։

Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողով

Բիզնես Արմենիա հիմնադրամը տեղեկացնում է, որ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում Բիզնես Արմենիա հիմնադրամի կողմից մարտի 12-ին կկազմակերպվի Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողով, որտեղ կներկայացվեն երկու երկրների գործարար, ինչպես նաև երկկողմ համագործակցության հնարավորությունները։

Բուլղարայի հետ գործարար կապերն ակտիվացնելու նպատակով նախատեսվում է նաև կազմակերպել երկուստեք (B2B) ձևաչափով հանդիպումներ, որը հայկական ընկերություններին հնարավորություն կընձեռի բուլղարական ընկերությունների հետ քննարկելու համատեղ գործարար ծրագրերը, երկկողմ առևտրի հնարավորությունները։

Համաժողովին մասնակցության հետաքրքրության դեպքում, խնդրում ենք մինչև մարտի 7-ը, ժամը 17։00-ն հաստատել Ձեր մասնակցությունը՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին լրացրած կից ձևաչափը, կից ցանկից նշած B2B հանդիպման(հանդիպումների) համար համապատասխան բուլղարական ընկերությանը (ընկերություններին)։

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում եմ կապ հաստատել Արտահանման ավագ մասնագետ Անահիտ Մկրտչյանի հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ +37411 597 800 կամ +37491 119 001։

Համաժողովը տեղի կունենա Ալեքսանդր հյուրանոցում, որը գտնվում է Աբովյան 3/4 հասցեում։

Համաժողովի նախնական օրակարգը և մասնակիցների ցանկը կցվում է։

Մասնակցության ձևաչափ

Օրակարգ

Կազմակերպությունների ցանկ


Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ

«Սիրիայի վերակառուցում 2019» խորագրով 5-րդ ցուցահանդես

Ավելին...

2019 թ.-ի փետրվարի 25-28-ը կկայանա «CPM» միջազգային ցուցահանդեսը...

Ավելին...

2019 թ.-ի մարտի 12-15-ին կկայանա «Mos Shoes» միջազգային ցուցահանդեսը...

Ավելին...