Առաջիկա միջոցառումներ

Բիզնես Արմենիայի պաշտոնական կայքի «Միջոցառումներ» բաժինն այն գլխավոր հարթակն է, որտեղից գործարարներն առաջինը կարող են տեղեկանալ նախատեսվող միջազգային ցուցահանդեսների, համաժողովների, գործարար զրույցների, այլ միջոցառումների մասին և մասնակցության հայտ ներկայացնել։

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» դասընթաց

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (www.cipe.org) կողմից ֆինանսավորվող «ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ» ծրագրի շրջանակներում, պատիվ ունի Ձեզ հրավիրել «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» դասընթացին:

Դասընթացը նպատակ է հետապնդում բարձրացնել հայաստանյան մասնավոր հատվածի ներկայացուցիչների իրազեկության մակարդակը հակակոռուպցիոն համապատասխանության խնդիրների վերաբերյալ, գործնական օրինակների միջոցով ներկայացնել հակակոռուպցիոն գործելաոճի առանձնահատկությունները, հնարավոր օգուտները, ինչպես նաև մասնակիցների մոտ ձևավորել նախապայմաններ հակակոռուպցիոն համապատասխանության իրենց սեփական ծրագրերը նախապատրաստելու համար: Հակակոռուպցիոն համապատասխանության խնդիրների վերաբերյալ դասընթացում նախատեսվում են խաղարկային իրավիճակներ:

Ծրագրի շրջանակներում դասընթացին մասնակցած կազմակերպություններին տրամադրվելու է անվճար խորհրդատվություն հակակոռուպցիոն համապատասխանության իրենց սեփական ծրագրերը մշակելիս:

Դասընթացին կարող են մասնակցել ընկերությունների հսկող բաժնետերեր, տնօրեններ, խորհրդի անդամներ, կորպորատիվ քարտուղարներ, ներքին աուդիտորներ, համապատասխանության պատասխանատուներ, իրավաբաններ:

Ծրագրի շրջանակներում Երևանում նախատեսվում է երեք անվճար դասընթացի անցկացում: Առաջին դասընթացը տեղի կունենա ս/թ փետրվարի 22-ին, հաջորդիվները՝ մարտի 1-ին և 15-ին: Դասընթացների անցկացման վայրն է Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնում (Չարենցի 1, 9-րդ հարկ):

Դասընթացի օրակարգը կցվում է:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ (374 10) 546 431 կամ գրելով էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին՝ [email protected]:

Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են: Ակնկալում և կարևորում ենք Ձեր մասնակցությունը։

Կից օրակարգ


Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ

«Սիրիայի վերակառուցում 2019» խորագրով 5-րդ ցուցահանդես

Ավելին...

Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողով

Ավելին...

2019 թ.-ի փետրվարի 25-28-ը կկայանա «CPM» միջազգային ցուցահանդեսը...

Ավելին...