Կերպարանափոխված Բիզնես Արմենիան (նախկինում՝ Հայաստանի Զարգացման Հիմնադրամ) հանդես է գալիս նոր անվամբ, կարգախոսով և լոգոյով:
Բիզնես Արմենիա անունն իր մեջ ամփոփում է կառույցի կողմից իրականացվող հիմնական գործառույթները. աջակցություն հայաստանյան ձեռնարկություններին՝ կամ ներդրումների ներգրավման ու բիզնեսի ընդլայնման, կամ նոր շուկաների բացահայտման միջոցով արտահանման ծավալների ավելացման նպատակով։
«Ընդլայնելով սահմանները» կարգախոսը. ժամանակակից աշխարհը լի է անսահմանափակ հնարավորություններով: Միակ սահմանները, որ գոյություն ունեն, մեր մտքում են: Այժմ ցանկացած սահմանափակում կարող է փոխվել, ցանկացած սահման՝ տեղաշարժվել:
Սահմաններն այլևս խոչընդոտ չեն։
Լոգոն, որպես կազմակերպության բրենդային ինքնության մաս, բաղկացած է երկու հիմնական տարրերից. ներդաշնակությունն ու անթերին խորհրդանշող շրջաններից, ինչպես նաև՝ Բիզնես Արմենիայի ու իր թիմի էներգիան, ավյունը, ուժն ու գործունեությունն ընդգծող պայծառ կարմիր գույնից։