Գործարարների աջակցության ակումբ

Արտահանման և ներդրումների խթանման նպատակով Բիզնես Արմենիան ստեղծել է Գործարարների աջակցության ակումբ, որի ծառայություններն էապես դյուրացնում են ամբողջ գործընթացը։ Ակումբի անդամ ընկերությունները արտահանող և օտարերկրյա ուղղակի ներդրումներով ընկերություններին խորհրդատվություն և ծառայություններ են մատուցում բացառիկ պայմաններով։

Ակումբը ստեղծվել է արտահանման և ներդրումների աջակցությանն ուղղված ծրագրի շրջանակում։ Գործարարների աջակցության ակումբը բաց է այլ խորհրդատվական, բիզնեսի ծառայություններ մատուցող ընկերությունների համար։

Գործարարների աջակցության ակումբի անդամներ

ԱՎԵՆՅՈՒ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ ԳՐՈՒՓ

«Ավենյու քընսալթինգ գրուփը» անվճար տրամադրում է տնտեսության որևէ ճյուղի, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի վերաբերյալ հակիրճ վերլուծություն, մշակում է կոմերցիոն պայմանագիր։ Ընկերությունը իր մյուս բոլոր ծառայությունները մատուցում է 30 տոկոս զեղչով։

ԱՐԼԻԱՆ

«ԱՐԼԻԱՆ»խորհրդատվական և թրեյնինգային ընկերությունը անվճար ախտորոշում է տնտեսվարող սուբյեկտի վիճակը, գնահատում վաճառքներով զբաղվող աշխատակազմի մասնագիտական կարողությունները, տրամադրում խորհրդատվություն, մշակում է մարքեթինգային եռամսյա բյուջե։ 20 տոկոս զեղչով տրամադրում է բիզնեսի կառավարման, պլանավորման, մարքեթինգային խորհրդատվություն, անցկացնում կադրային աուդիտ։

ՊՐՈՍԵՐՎԻԶ Լ

«Պրոսերվիզ Լ»ընկերությունը մարդկային ռեսուրսների կառավարման անվճար աուդիտ է անցկացնում։ 20 տոկոս զեղչով տրամադրում է անձնակազմի կառավարման խորհրդատվություն, տեղադրում ավտոմատացված համակարգ, կազմակերպում դասընթացներ։

Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ

«Ի-Վի Քոնսալթինգը»տրամադրում է ընդհանուր տնտեսական և ճյուղային վերլուծություններ, ֆինանսական աղբյուրների և սխեմաների վերաբերյալ խորհրդատվություն։ Մինչև 15 տոկոս զեղչով խորհրդատվություն՝ ռազմավարությունների մշակման, ներդրումային, մարքեթինգային, գործունեության արդյունավետության բարձրացման և մարդակային ռեսուրսների կառավարման վերաբերյալ։

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ

«Ինգո Արմենիա»ապահովագրական ընկերությունը ռիսկերի բացահայտման և կառավարման անվճար խորհրդատվություն է տրամադրում։ 10-15 տոկոս զեղչով իրականացնում է տրանսպորտային միջոցների, գույքի, առողջության, շինմոնտաժային ռիսկերի, բեռնափոխադրումների ապահովագրություն։

ԹԱՈՒԵՐ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՔՈՆՍԱԼԹԱՆՏՍ

«Թաուեր Ինթերնեյշնլ Քոնսալթանտսը»անվճար ընկերության գրանցումից առաջ խորհրդատվություն է տրամադրում լավագույն իրավական կարգավիճակի, մինչև 5 ժամ՝ հաշվապահական, հարկային, իրավաբանական հարցերի վերաբերյալ։ 20 տոկոս զեղչով մատուցում է հաշվապահական և հարկային հաշվառման, 10 տոկոս զեղչով՝ իրավաբանական խորհրդատվություն։

«ՓՐՈՖ ԹԱՔՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Տրամադրում է հարկային և բիզնես անվճար խորհրդատվություն, առնվազն 2 ամիս մատուցում է անվճար հաշվապահական ծառայություններ։

«ԷՅԵՄ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Տրամադրում է գործարար միջավայրի, ընկերության հիմնադրման հետ կապված խնդիրների, սեփականատերերի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ անվճար խորհրդատվություն։ Ընկերությունը մի շարք այլ իրավաբանական ծառայություններ տրամադրում է 20% զեղչով Բիզնես Արմենիայի շահառուներին:

«ՍԹԵՓ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

2 ամիս ժամկետով տրամադրում է ֆինանսական շրջանառության, արտահանումների պարբերականության, ռիսկերի կառավարման վերաբերյալ անվճար խորհրդատվություն, պատրաստում է վճարային հանձնարարականներ, իրականացնում է հաշիվների և բանկային շարժերի վերլուծություն։

«ՕՆԷՔՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Իրականացնում է փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանքի «էքսպրես» և «էկոնոմ» կարգերով առաքումներ՝ զեղչված սակագներով։

«ԵՐԵՄՅԱՆ» ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Երեք ամիս ժամկետով տրամադրում է անվճար հաշվապահական, 80% զեղչով հարկային և բիզնես ռիսկերի կառավարման խորհրդատվություն, իրականացնում է ուսուցման արագացված պրակտիկ դասընթացներ՝ բացառիկ սակագներով։

«ՄԱԿԻՉՅԱՆ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Իրականացնում է բիզնես գործընթացների անվճար աուդիտ, ՀԾ հաշվապահական ծրագրի անգլերեն ուսուցում, ինչպես նաև 1 տարի ժամկետով անվճար հաշվապահական հաշվառում և առևտրի, արտադրության, ծառայությունների, ֆինանսական հաշվետվության ավտոմատացում։

«ՎԻ ԷՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Տրամադրում է անվճար խորհրդատվություն՝ բիզնես միջավայրի իրավական խնդիրների և բաժնետերերի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ։

«ՄԵՐ ՍՈՖԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Ներդնում է կառավարման համակարգեր ռեստորանային, զբոսաշրջային, հյուրանոցային, բժշկական, առևտրի, արտադրական, պահեստների կառավարման ոլորտներում գործող ընկերությունների համար՝ 10% զեղչով։

«ԳՐԻԳՈՐՅԱՆ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Անվճար խորհրդատվություն է տրամադրում ընկերության գրանցման, բաժնետերերի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, իրականացնում է հայաստանյան գործարար միջավայրի վերաբերյալ ուսումնասիրություն։

ՍՄԱՐԹ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ

«Սմարթ Քոնսթրաքշնը»անվճար կատարում է հողատարծքի նախնական զննում, ստուգում սեփականության և կադաստրային փաստաթղթերի համապատասխանությունը, աջակցում ճարտապետա- հատակագծային առաջադրանքի հաստատման և շինարարության թույլտվություն ստանալու գործընթացին։ 20 տոկոս զեղչով իրականացնում է ճարտարապետա-նախագծային, ճարտարագիտական, երկրաբանական աշխատանքներ։ 50 տոկոս զեղչով՝ շինարարական նախագծեր։